Դերունի

Անի Նալբանդյան · մարտ 24 2016
Դիտումներ 7706

Բելոռուսական խոհանոցում ամենահայտնի նախաճաշը թերևս դերունին է։ Համեղ դերունի պատրաստելը դժվար չէ, ուղղակի պետք է ճիշտ կարտոֆիլ ընտրել և տիրապետել մի քանի գաղտնիքների։ Անցնենք գործի։

Բաղադրությունը`

  • 3-5հատ միջին չափի կարտոֆիլ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 1 հատ ձու
  • աղ
  • սև պղպեղ
  • 100 գրամ
  • սև պղպեղ
  • 100 գրամ կաթնաշոռ
  • 200 գրամ թթվասեր
  • 1 պճեղ սխտոր
  • 4 ճյուղ կանաչ սոխ

Պատրաստման եղանակը`


1․Սոխը լվանալ, մաքրել և շատ մանր քերիչով անցկացնել այնպես, որ ստացվի պյուրեանման զանգված։
2․Կարտոֆիլը լվանալ, կլպել և նույնպես անցնացնել ամենամանր քերիչով։ Կարտոֆիլը շատ արագ ավելացնել սոխի վրա և խառնել, որպեսզի չհասցնի սևանալ։ Ավելորդ հեղուկը քամել։ Ավելացնել 1 հատ ձու, համեմել աղով և սև պղպեղով։ Բոլորը միասին խառնել։
3․Թավայի մեջ ձեթը լցնել, տաքացնել։ Գդալով վերցնել պատրաստի զանգվածից և դնել տաքացած ձեթի մեջ։ Ձեթը այնքան լցնել, որ դերունիների կողքերը ևս կարմրեն։ Տապակել երկու կողմից։ Պատրաստի դերունիները դնել խոհանոցային անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը քամվի։
4․ Սոուսի համար կաթնաշոռր անցկացնել մաղով, վրան ավելացնել թթվասերը, ճզմած սխտորը և մանր կտրատած կանաչ սոխը։ Դերունիները մատուցել տաք վիճակում սոսուսի հետ միասին։
Բարի ախորժակ

Հուշում`


1.Դերունի պատրաստելու համար պետք է ընտրել օսլայի մեծ քանակի պարունակությամբ կարտոֆիլ։ Ստուգելու համար կարտոֆիլը մեջտեղից երկու մասի բաժանել և շփել իրար մի քանի վայրկյան։ Եթե կարտոֆիլները իրար կպան ու չանջատվեցին, ուրեմն ճիշտ կարտոֆիլ է ընտրված։
1.Քերիչով անցկացրած կարտոֆիլը պետք է ավելացնել արդեն իսկ քերիչով անցկացրած սոխը վրա ու շատ արագ խառնելլ։ Սոխի հյութը չի թողնի, որ կարտոֆիլը սևանա։
3.Եթե դերունիները չեն ստացվում ոչ ճիշտ ընտրված կարտոֆիլի պատճառով և թավայի մեջ քանդվում են, կարող եք ավելացնել 1 ճ/գ կարտոֆիլի օսլա, բայց ոչ մի դեպքում ալյուր չավելացնել։ Կարիք չկա նաև ավելացնել սոդա։ Սոդայից համը միայն փչանում է։

ձունախաճաշկարտոֆիլսոխթթվասերկաթնաշոռբելոռուսական խոհանոց

Նմանատիպ գրառումներ
Կարտոֆիլով և դդմիկով ձվածեղ
Մաղադանոսով կոտլետ
Ավոկադոյով տոստ
Ձվածեղ <<Լիսաբոն>>
Վայրի ծնեբեկով ձվածեղ
Ավոկադայով և ձվով նախաճաշ
Ծնեբեկով և դդմիկով ձվածեղ
Սպանախով ձվածեղ
Բրոկոլիով ձվածեղ
Լոլիկով և նրբերշիկով ձվածեղ
Դանդուռով ձվածեղ
Մաղադանոսով և լոլիկով ձվածեղ
Նախաճաշ <<Մինի Պիցցա>>
Բանանով հաց
Ձվով աղցան-նախաճաշ
Ձուն <<զամբյուղներ>>-ի մեջ