Նարնջով թխվածքաբլիթ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Ապրիլի 27 2020թԴիտումներ` 773
1.Նարինջի վրա լցնել եռացրած ջուր, թողնել 3-5 րոպե, ապա լավ լվանալ և անցկացնել մսաղացով՝ առանց կեղևը հեռացնելու։
2․Աղացած նարինջի վրա ավելացնել շաքարավազը, ջուրը, ձեթը և խառնել։
2․Առանձին տարայի մեջ ալյուրի վրա ավելացնել փխրեցուցիչը և մի պտղունց աղը։
4․Չոր զանգվածը լցնել նարինջի թաց զանգվածի վրա և հունցել մինչև ստացվի փափուկ, ձեռքերին չկպնող խմոր։
5․Խմորը բաժանել փոքրիկ գնդիկների։ Յուրաքանչյուր գնդիկը մատներով խաղալով վերածել 1 սմ հաստությամբ և 12-13 սմ երկարությամբ պարանի, ապա հանգույց անել։ Թխել 180 աստիճան ջեռոցում 25-30 րոպե։ Մատուցելուց առաջ վրան շաքարի փոշի շաղ տալ։ Շատ համեղ է ստացվում թեյի հետ։
Բարի ախորժակ
1․Կախված մրգի հյութեղությունից և ալյուրի որակից, հնարավոր է ալյուրը ավելի շատ կամ ավելի քիչ պահանջվի։ Դրա համար էլ ալյուրը քիչ-քիչ ավելացրեք։
2․Թխվածքաբլիթները կարող եք թխել նաև գնդիկների տեսքով։
նարինջ շաքարավազ ալյուր ձեթ փխրեցուցիչ Թխվածքներ և տորթեր