Կարտոֆիլով և դդմիկով ձվածեղ
Անի Նալբանդյան · հունիս 19 2016Դիտումներ 8064
Արագ պատրաստվող նախաճաշը առավոտյան ամենալավ օգնական է։ Ահա այդպիսի արագ պատրաստվող և շատ հեշտ բաղադրատոմս։
Բաղադրությունը`
- 4 հատ ձու
- 4 հատ կարտոֆիլ
- 1 հատ դդմիկ
- 10 ճյուղ կանաչ սոխ
- համեմ
- ձեթ
- սև և կարմիր պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Կարտոֆիլը և դդմիկը լվանալ, մաքրել և կտրատել 1սմ*1սմ խորանարդիկներով։ Տապակել տաքացրած ձեթի մեջ տաս րոպե։ Ավելացնել կանաչ սոխև և տապակել ևս 2-3 րոպե։ Համեմել աղով։
2․Ձուն հարել, համեմել աղով և պղպեղներով։ Ավելացնել բանջարեղենի վրա և կափարիչով փակել։ Պարբերաբար խառնել մինչև ձուն եփվի։ Զարդարել կտրատած համեմով։