Սպանախով ձվածեղ
Անի Նալբանդյան · ապրիլ 10 2016Դիտումներ 18216
Բաղադրությունը`
- 1 կապ սպանախ
- 2 հատ ձու
- 1 ճ/գ հալած յուղ
- 1 ճ/գ կաթ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Սպանախը մաքրել և լվանալ հոսող ջրով։
2․Չկպչող թավայի կամ կաթսայի մեջ լցնել լվացած սպանախը, կափարիչը փակել և թողնել, որ շոգեխաշվի սեփական հյութով։
3․Երբ սպանախը բավականին փափկի, ավելացնել հալած յուղը և տապակել 3-5 րոպե։ Համեմել աղով։
4․Ձուն հարել, ավելացնել կաթ և մի պտղունց աղ։ Հարած ձուն ավելացնել սպանախի վրա։ Եփել մինչև ձվի պատրաստ լինելը։ Մատուցել անմիջապես։ Կարելի է մատուցել սխտոր-մածունով։
Բարի ախորժակ