Լոլիկով և նրբերշիկով ձվածեղ
Անի Նալբանդյան · հուլիս 10 2015Ամռանը նախաճաշ պատրաստելը շատ հեշտ է: Պետք է սառնարանում ունենալ ընդամենը լոլիկ և ձու: Համեղ նախաճաշը պատրաստ է:
Բաղադրությունը`
- 4 հատ ձու
- 3 հատ նրբերշիկ
- 2 հատ լոլիկ
- 1 հատ գլուխ սոխ
- 0.5 հատ կծու պղպեղ
- խառը կանաչի
- 30 գրամ հալած յուղ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Գլուխ սոխը մաքրել և մանր կտրատել:
2.Կծու պղպեղից հեռացնել սերմերը և կտրատել կիսալունաձև:
3.Թավայի մեջ տաքացնել յուղը և տապակել սոխն ու կծու պղպեղը: Երբ բանջարեղենը սկսի փափկել, ավելացնել շեղանկյուն կտրատած նրբերշիկը, շարունակել տապակել 2-3 րոպե:
4.Այդ ընթացքում լոլիկները լվանալ, վրան լցնել եռացրած ջուր, թողնել 2-3 րոպե ջրի մեջ և կեղևահանել: Կտրատել կիսալուսնաձև և ավելացնել տապակվող բանջարեղենի և նրբերշիկի վրա: Երբ լոլիկի հյութը կգլորշանա, ավելացնել կտրատած խառը կանաչին, աղ անել և խառնել: Վրան ավելացնել աղով և պղպեղով համեմված հարած ձուն: Ձվածեղը տեղափոխել տաքացրած ջեռոցի մեջ և եփել 5-10 րոպե: Եթե թավան կարող եք դնել ջեռոց, ապա միանգամից տեղափոխեք ջեռոց, հակառակ դեպքում տեղափոխեք հրակայուն ամանի մեջ ու նոր ջեռոց:
Բարի ախորժակ