Ձվածեղ <<Լիսաբոն>>

Անի Նալբանդյան · օգոստոս 8 2018
Դիտումներ 4597

Նախաճաշին տարբեր բանջարեղեններով ձվածեղ պատրաստելը վաղուց իմ տարերքն է դարձել: Երկար փորձարկումներից հետո ստեղծվեց ևս մեկ նոր բաղադրատոմսը,որը իր գույներով հիշեցնում է Պորտուգալիան: Ու քանի որ դեպի Պորտուգալիա իմ ճանապարհորդությանը շատ քիչ օրեր են մնացել, այն կանվանեմ Լիսաբոն:

Բաղադրությունը`

  • 200 գրամ կանաչ սխտոր
  • 2 հատ լոլիկ
  • 1 հատ պղպեղ
  • 4-5 հատ չիլի պղպեղ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 4 հատ ձու
  • խառը կանաչի
  • ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Սոխը մանր կտրատել և տապակել ձեթի մեջ մինչև թափանցիկ դառնալը: Ավելացնել երկարությամբ կտրատած պղպեղը և մանր չիլի պղպեղները, տապակել 5-7 րոպե:
2.Լոլիկը լվանալ, կտրատել խորանարդիկներով և ավելացնել տապակվող պղպեղների վրա ու աղ անել: Եփել մոտ 5 րոպե, ապա ավելացնել մանր կտրատած խառը կանաչին:
3.Երբ լոլիկի հյութը գոլորշանա, ավելացնել հարած ձուն: Թավայի կափարիչը փակել և եփել մինչև ձվի պատրաստ լինելը: Մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ

ձունախաճաշլոլիկչիլի պղպեղկանաչ սխտոր

Նմանատիպ գրառումներ
Լոլիկով և նրբերշիկով ձվածեղ
Մաղադանոսով և լոլիկով ձվածեղ
Նախաճաշ <<Մինի Պիցցա>>
Ավոկադոյով տոստ
Վայրի ծնեբեկով ձվածեղ
Ավոկադայով և ձվով նախաճաշ
Ծնեբեկով և դդմիկով ձվածեղ
Կարտոֆիլով և դդմիկով ձվածեղ
Մաղադանոսով կոտլետ
Սպանախով ձվածեղ
Դերունի
Բրոկոլիով ձվածեղ
Դանդուռով ձվածեղ
Բանանով հաց
Ձվով աղցան-նախաճաշ
Ձուն <<զամբյուղներ>>-ի մեջ