Ձուն <<զամբյուղներ>>-ի մեջ
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 12 2014Դիտումներ 5522
Նախաճաշը կարող է լինել ոչ միայն հագեցնող և սննդարար, այլ նաև գեղեցիկ և տրամադրություն բարձրացնող: Առավոտները սկսեք ստեղծագործական ջիղով:
Բաղադրությունը`
- 8 կտոր տոստ
- 6 կտոր խոզապուխտ
- 6 հատ ձու
- 50 գրամ պինդ պանիր
- 50 գրամ կարագ
- ծիթրոն
- աղ,պղպեղ
Պատրաստման եղանակը`
Կեքս պատրաստելու տարան կարագապատել: Հացերի չոր մասերը հանել, փափուկ մասերը կլոր-կլոր կտրատել, որոնք էլ կլինեն զամբյուղի հատակները: Պատերը սարքելու համար հացը բաժանել երկու մասի: Մի կեսը թողնել ամբողջական, իսկ մյուս կեսից կտրել 1/3 մասը: Պատերը հավաքել հատակի շուրջը: Կարագը հալեցնել և քսել զամբյուղների հատակին և պատերին: Ցանել քերած պանիրը, դնել խոզապուխտը, զգուշորեն ավելացնել ձուն, համեմել աղով ու ծիթրոնով և դնել 180 տաքությամբ ջեռոցում 20 րոպեով: