Ավոկադոյով տոստ
Անի Նալբանդյան · օգոստոս 15 2019Դիտումներ 4124
Ավոկադոն գիտի ինչպես Ձեզ գեղեցկացնել ներսից ու դրսից։ Առողջ սնունդն ու գեղեցիկ մաշկը կապահովեք այսօրվա բաղադրատոմսին հետևելով։
Բաղադրությունը`
- 1 հատ ավոկադո
- 3 հատ ձու
- 3 կտոր տոստի հաց
- 1 ատամիկ սխտոր
- ծովի աղ
- հատիկավոր պղպեղների խառնուրդ
Պատրաստման եղանակը`
1․Ավոկադոն մաքրել, պատառաքաղով վերածել պյուրեի, համեմել աղով և հատիկավոր պղպեղների խանուրդով։
2․ Ձուն կոտրել և պատրաստել ակնիկ։
3․Հացը պատրաստել տոստի սարքով, վրան սխտոր քսել,ապա հացի ամբողջ մակերեսով քսել պյուրեից ու վրան դնել պատրաստի ակնիկը։
Բարի ախորժակ