Ելակով ալադի
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Հունիսի 4 2015թԴիտումներ` 9222
1․Ձվերը և շաքարավազը իրար հետ հարել։
2․Սոդան լցնել մածունի մեջ, խառնել և ավելացնել հարած ձվերի վրա։ Ավելացնել ալյուրը և խառնել։ Երբ ստացվի համասեռ զանգված, ավելացնել կտրատած ելակը և խառնել։ ։
3․Թավայի մեջ ձեթ լցնել և տաքացնել։ Ճաշի գդալով վերցնել խմորից, լցնել տաքացած ձեթի մեջ և գդալով մի փոքր տարածել։ Երկու կողմից եփել։ Մատուցելուց առաջ կարելի է շաքարի փոշի ավելացնել։։
Բարի ախորժակ
Պարտադիր չէ օգտագործել թարմ մածուն, եթե սառնարանում ունեք թթված մածուն ու չգիտեք ինչ անել, այս բաղադրատոմսը Ձեզ օգնության կհասնի։
ձու շաքարավազ ալյուր սոդա մածուն Կարկանդակներ