Սնկով և բրոկոլիով թխվածք
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Նոյեմբերի 6 2015թԴիտումներ` 6333
1.Սոդան ավելացնել մածունի վրա, խառնել, թողնել 1-2 րոպե, ավելացնել ձուն, աղը և հարել: Վերջում ավելացնել ալյուրը,խառնել մինչև համասեռ զանգված ստացվի:
2.Գլուխ սոխը մանր կտրատել և տապակել ձեթի մեջ: Երբ սոխը ոսկեգույն դառնա, ավելացնել կտրատած սունկը, տապակել 3-5 րոպե, ապա ավելացնել մանր կտրատած բրոկոլին: Տապակել ևս 5 րոպե, համեմել աղով և սև պղպեղով:
3.Տապակի հատակին յուղաթերթ դնել, յուղաթերթի վրա և տապակի պատերին ձեթ քսել, լցնել խմորի կեսը, ապա միջուկը ու վրան խմորի մյուս կեսը: Թխել 170 աստիճան ջեռոցում 35-40 րոպե:
Բարի ախորժակ
սունկ բրոկոլի ալյուր ձու մածուն Կարկանդակներ