Լեբկուխեն
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Փետրվարի 11 2016թԴիտումներ` 11235
1.Կարագը, շաքարավազը և կաթը լցնել ամանի մեջ և դնել գոլորշու վրա: Կաթը կօգնի, որ կարագն ու շաքարավազը շուտ հալվեն: Գոլորշու վրա շարունակել խառնել մինչև շաքարավազը հալվի:
2.Մեկ այլ ամանի մեջ խառնել չոր բաղադրիչները` ալյուրը, օսլան, իմբիրը, մեխակը, դարչինը, մշկընկույզը, նարնջի քերած կեղևը և կակաոն: Բոլորը խառնել իրար, վրան ավելացնել արդեն պատրաստի կարագն ու շաքարավազը: Բոլորը միասին լավ խառնել և հունցել:
3.Պատրաստի խմորը բացել, կտրատել սրտաձև և թխել 180 աստիճան ջեռոցում:
4. Զարդարելու համար պատրաստել սպիտակ գլազուր: Ձվի սպիտակուցը հարել, ավելացնել լիմոնի հյութը, շարունակլ հարել, այնուհետև ավելացնել շաքարավազը: Ստացված գլազուրի մեջ ընկղմել թխվածքաբլիթները: Զարդարելու համար կարելի է օգտագործել նաև շոկոլադ:
Բարի ախորժակ
ալյուր կարագ շաքարավազ օսլա մեխակ դարչին իմբիր մշկընկույզ Սուրբ Վալենտին Արևմտյան խոհանոց Թխվածքներ և տորթեր