Բալը ձյան տակ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Հունիսի 28 2016թԴիտումներ` 6134
1․Բալը լվանալ, չորացնել և հեռացնել կտերը։ Վրան ավելացնել շաքարավազ և օսլա։
2․Ամբողջ գիշեր սենյակային ջերմաստիճանում պահած կարագը հարել թթվասերի հետ։ Ալյուրի մեջ լցնել 0,5 թ/գ աղ, վանիլին և ավելացնել կարագի ու թթվասերի զանգվածի վրա։ Ավելացնել նաև քացախով հանգցրած սոդան։ Խառնել այնքան մինչև ստացվի համասեռ փափուկ խմոր։ Խմորը ծածկել սննդային թաղանթով և պահել սառնարանում 1 ժամ։ 1 ժամ հետո խմորից ստանալ 16 հավասար գնդիկներ։ Ամեն շերտի համար օգտագործել 4 գնդիկ։ Գնդիկները ինչքան հնարավոր է բարակ և երկար բացել։ Վրան շարել բալի հատիկները։ Խմորը երկու կողմից իրար վրա բերել և ամրացնել։ Յուրաքանչյուր գլանակի մեջ օգտագործվում է մոտավորապես 12-15 բալի հատիկ։ Ստացված գլանակները իրար միացնելով ստանալ շերտ։ Գլանակները սկսել իրար միացնել թավայի մեջտեղի հատվածից։ Եփել 180 աստիճան ջեռոցում 15-20 րոպե։
3․Կրեմի համար թթվասերը նախապես լցնել թանձիվի մեջ և քամել։ Քամած թթվասերի վրա ավելացնել շաքարի փոշին և հարել։ Պատրաստի շերտերը միացնել կրեմով։ Զարդարել կոկոսի փշուրներով։ Պահել մոտ 2-3 ժամ, որպեսզի կրեմը հասցնի ներծծվել շերտերի մեջ։ Ստացվում է շատ թեթև ամառային տորթ։
Բարի ախորժակ
բալ կարագ թթվասեր ալյուր կոկոսի փշրանք Թխվածքներ և տորթեր