Թաց շոկոլադե թխվածք
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Փետրվարի 6 2015թԴիտումներ` 17165
1. Ջեռոցը տաքացնել 180 աստիճան: Թխվածքի ֆորմայի մեջ դնել թխելու համար նախատեսված թուղթը, վրան քսել զեյթունի կամ արևածաղիկի ձեթ և ալյուր ցանել:
2.Ալյուրը, կակաոն, սոդան և աղը խառնել իրար: Առանձին ամանի մեջ խառնել շաքարավազը, ձեթը, ջուրը, քացախը և լուծվող սուրճը: Հարել, մինչև որ շաքարավազը ամբողջովին հալվի:
3.Երկու զանգվածները միացնել իրար և խառնել մինչև համասեռ զանգված ստացվի:
4.Խմորը լցնել արդեն պատրաստի ֆորմայի մեջ և թխել 35-40 րոպե:
5.Սպասել ամբողջովին պաղի, նոր կտրատել: Կարելի է զարդարել գլազուրով կամ քերած շոկոլադով:
Բարի ախորժակ
Աղբյուրը
ալյուր ձեթ շաքարավազ կակաո լուծվող սուրճ պաս Թխվածքներ և տորթեր