Կարմիր լոբով աղցան
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 11 2015Դիտումներ 36579
Համեղ ու պարզ աղցան:
Բաղադրությունը`
- 1 բաժակ կարմիր լոբի
- 2 հատ միջին չափի գազար
- 1 հատ մեծ գլուծ սոխ
- 2 պճեղ սխտոր
- ձեթ
- սև և կարմիր պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Լոբին թրջել սառը ջրով և թողնել ամբողջ գիշեր: Այս ընթացքում լոբին կմեծանա չափերով և ավելի արագ կեփվի: Լոբու ջուրը փոխել և խաշել մինչև պատրաստ լինելը: Աղը ավելացնել վերջում, որպեսզի լոբին փափուկ լինի: Խաշած լոբու ջուրը քամիչով քամել և լցնել աղցանամանի մեջ:
2.Սոխը մաքրել և կտրատել կիսալուսնաձև: Գազարը անցկացնել խոշոր քերիչով: Սոխը տապակել առաջ ձեթի մեջ: Երբ սոխը թափանցիկ դառնա, ավելացնել գազարը: Տապակել մինչև գազարը փափկի: Ավելացնել լոբու վրա: Այստեղ ավելացնել նաև ճզմած սխտորը, համեմել աղով և սև պղպեղներով:
Բարի ախորժակ