Հավի կծու սրտիկներ
Անի Նալբանդյան · փետրվար 9 2017Դիտումներ 12358
Բաղադրությունը`
- 500 գրամ հավի սրտիկներ
- 2 հատ գլուխ սոխ
- 1 հատ խոշոր գազար
- 5-6 հատ կծու պղպեղ
- 2 ատամիկ սխտոր
- 10 ճյուղ համեմ
- ձեթ
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Սրտիկները լվանալ, հեռացնել յուղը և աորտաները։ Եռացող աղ արած ջրի մեջ եփել 5-7 րոպե։
2․Գլուխ սոխը կտրատել կիսալուսնաձև և տապակել ձեթի մեջ մինչև թափանցիկ դառնալը։ Ավելացնել չիլի պղպեղը և քերիչով անցկացրած գազարը։ Տապակել 5 րոպե, ապա ավելացնել սրտիկները։ Շարունակել տապակել ևս 10 րոպե։ Ավելացնել մանր կտրատած համեմը, ճզմած սխտորը, համեմել աղով և պղպեղով։ Տապակել ևս 2-3 րոպե, ապա անջատել կրակը։ Մատուցել տաք վիճակում։
Բարի ախորժակ