Հավի մսով և կաղամբով տեֆտելիա

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 6 2015
Դիտումներ 16742

Բաղադրությունը`

  • 500 գրամ ջուր
  • 800 գրամ հավի աղացած միս
  • 400 գրամ կաղամբ
  • 2 հատ սոխ
  • 3 պճեղ սխտոր
  • 1 հատ գազար
  • սամիթ
  • օրեգանո
  • 3 հատ հոտավետ պղպեղ
  • 2 հատ դափնու տերև
  • 50 գրամ ալյուր
  • 60 գրամ թթվասեր
  • 90 գրամ տոմատ
  • 3 ճ/գ ձեթ
  • 0.5 թ/գ շաքարավազ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Կաղամբը և սխտորը անցկացնել մանր քերիչով կամ թեթևակի հարել բլենդերով, ավելացնել աղացած մսի վրա:Այստեղ ավելացնել նաև աղը, օրեգանոն, մանր կտրատած սամիթը, սև պղպեղը: Բոլորը միասին լավ խառնել և ձևավորել մոտավորապես 4 սմ տրամագծով գնդիկներ:
2.Գազարը և սոխը մաքրել: Գազարը անցկացնել խոշոր քերիչով, իսկ սոխը կտրատել կիսալուսնաձև: Տապակել ձեթի մեջ:
3.Տապակվող գազարի և սոխի վրա ավելացնել ջուրը, տոմատի մածուկը, շաքարավազը և աղը: Թողնել որ եռա, այնուհետև ավելացնել թթվասերի և ալյուրի խառնուրդը և անընդհատ խառնել, որ գնդիկներ չառաջանան: Թողնել նորից եռ գա:
4.Պատրաստ գնդիկները քցել եռացող սոուսի մեջ, ավելացնել հոտավետ պղպեղը և դափնու տերևը: Եփել մարմանդ կրակի վրա մոտ 40 րոպե : Մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ

տաք ուտեստներգազարսխտորսոխկաղամբհավի աղացած միս

Նմանատիպ գրառումներ
Բանջարեղենային միքս
Հավի կրծքամսով և լավաշով սամոսա
Հավի կծու սրտիկներ
Շոգեխաշած կաղամբը դդմիկով
Ոսպով և լավաշով ռոլլ
Բրնձով շոգեխաշած կաղամբ
Խեկը բանջարեղենով
Դդմիկով կոտլետ
Տապակած գազար
Բազուկով կոտլետ
Հնդկաձավարը կոճապղպեղով
Ծաղկակաղամբով <<փլավ>>
Սպիտակ լոբով դիետիկ կոտլետ
Իշխանը բանջարեղենային բարձիկի վրա
Դդմիկով պեննե
Դդմիկով սոտե
Մատղաշ կարտոֆիլով և հավի բդիկներով ռագու
Բրնձով մինի տորթեր