Ելակով ալադի
Անի Նալբանդյան · հունիս 4 2015Դիտումներ 11609
Ալադին փոքրիկների ամենասիրելի անուշեղեններից է։ Իսկ երբ ալադիի մեջ նաև ելակ կա, խոսքերն ավելորդ են։
Բաղադրությունը`
- 2 հատ ձու
- 1 բաժակ շաքարավազ
- 1 բաժակ մածուն
- 1 թ/գ սոդա
- 2 բաժակ ալյուր
- 10-12 հատ ելակ
Պատրաստման եղանակը`
1․Ձվերը և շաքարավազը իրար հետ հարել։
2․Սոդան լցնել մածունի մեջ, խառնել և ավելացնել հարած ձվերի վրա։ Ավելացնել ալյուրը և խառնել։ Երբ ստացվի համասեռ զանգված, ավելացնել կտրատած ելակը և խառնել։ ։
3․Թավայի մեջ ձեթ լցնել և տաքացնել։ Ճաշի գդալով վերցնել խմորից, լցնել տաքացած ձեթի մեջ և գդալով մի փոքր տարածել։ Երկու կողմից եփել։ Մատուցելուց առաջ կարելի է շաքարի փոշի ավելացնել։։
Բարի ախորժակ
Հուշում`
Պարտադիր չէ օգտագործել թարմ մածուն, եթե սառնարանում ունեք թթված մածուն ու չգիտեք ինչ անել, այս բաղադրատոմսը Ձեզ օգնության կհասնի։