Ծիրանով բիսկվիտ

Անի Նալբանդյան · հուլիս 23 2015
Դիտումներ 16462

Ամառայի թխվածքները պետք է լինեն թեթև ու մրգային։ Ահա այդպիսի մի բաղադրատոմս եմ Ձեզ ներկայացնում։

Բաղադրությունը`

  • 2 հատ ձու
  • 1 բաժակ շաքարավազ
  • 1 բաժակ մածուն
  • 1 թ/գ սոդա
  • 3 ճ/գ ձեթ
  • 2 բաժակ ալյուր
  • վանիլին
  • 300 գրամ ծիրան

Պատրաստման եղանակը`


1․ Ձուն և շաքարավազը լավ հարել, մինչև որ զանգվածը փրփրի և սպիտակի։
2․Մածունի վրա ավելացնել սոդան, խառնել և լցնել հարած ձվի վրա, ավելացնել վանիլինը, ապա` ալյուրը։ Հարել, մինչև որ ստացվի համասեռ զանգված։
3․Ջեռոցը տաքացնել 180 աստիճան։ Խմորը լցնել տորթի ֆորմայի մեջ, վրան շարել մեջտեղից երկու մասի բաժանած ծիրանները և դնել նախօրոք տաքացրած ջեռոցը։ Թխել 20-30 րոպե։ Պատրաստ լինելը կարելի է ստուգել փայտիկով։ Եթե փայտիկը խմորի մեջ մտցնելուց մաքուր է մնում, ուրեմն եփվել է։
Բարի ախորժակ

ձութխվածքներ և տորթերշաքարավազմածունծիրան

Նմանատիպ գրառումներ
Շոկոլադե տորթ
Թխվածք <<Դարչինով տանձ>>
Չիչխանով և դառը շոկոլադով տարտ
Կիտրոնով թխվածք
Սրտաձև միջուկով կեքս
Էկլեր
Գազարով տորթ
Սև հաղարջով մաֆին
Տորտինո
Շոկոլադե բիսկվիտ
Մրգային թխվածքաբլիթ վարսակի փաթիլներով
Սալորով թխվածք
Տիրամիսու
Նուտելայով բրաունի
Սև հաղարջով կեքս
Շոկոլադե կեքս
Տորթ <<Պանչո>>