Տորտինո

Անի Նալբանդյան · հունիս 10 2015
Դիտումներ 12779

Տորտինոն իտալական դեսերտ է, որը պատրաստման շատ յուրահատուկ ձև ունի։ Նախքան ջեռոցում հայտնվելը, տորտինոն 10 ժամ մնում է սառցախցիկում։ Այն կարելի է նաև եփված վիճակում պահել սառցախցիկում, իսկ մատուցելուց առաջ 2-3 րոպե պահել ջեռոցում։ Սառցախցիկում կարելի է պահել 4-5 օր առանց համային փոփոխություների։

Բաղադրությունը`

  • 5 հատ ձու
  • 130 գրամ կարագ
  • 250 գրամ շաքարավազ
  • 140 գրամ ալյուր
  • 150 գրամ կակաո

Պատրաստման եղանակը`


1․Կարագը և շաքարավազը հարել։ Հետո ավելացնել ձվերը մեկ-մեկ և շարունակել հարել։
2․Ալյուրը և կակաոն խառնել իրար հետ և ավելացնել հարած զանգվածի վրա,խառնել մինչև համասեռ զանգված ստանալը։
3․Կեքսի ամանները պատել հալած կարագով և թեթևակի կակաո ցանել, որպեսզի կեքսերը չվառվեն կամ կպնեն ամանին։ Խմորը լցնել կեքսի ամանների մեջ և տեղափոխել սառցախցիկ 10 ժամով։ 10 ժամ հետո ջեռոցը տաքացնել 210 աստիճան և եփել կեքսերը 10 րոպե։
Բարի ախորժակ

Հուշում`


1․Պատրաստի սառեցված տորտինոն տաքացնել 180 աստիճան ջեռոցում 2-3 րոպե։ Տաքացրած տորտինոն համային որակներով չի տարբերվում թարմ պատրաստած տորտինոյից։
2․Տորտինոն կարելի է մատուցել նաև պաղպաղակով։ Տաք տորտինոն և պաղպաղակը միասին շատ համեղ են լինում։

ձութխվածքներ և տորթերալյուրշաքարավազկարագկակաո

Նմանատիպ գրառումներ
Կիտրոնով թխվածք
Շոկոլադե բիսկվիտ
Էկլեր
Շոկոլադե տորթ
Շոկոլադե կեքս
Թխվածք <<Դարչինով տանձ>>
Չիչխանով և դառը շոկոլադով տարտ
Սալորով թխվածք
Սրտաձև միջուկով կեքս
Գազարով տորթ
Սև հաղարջով մաֆին
Մրգային թխվածքաբլիթ վարսակի փաթիլներով
Տորթ <<Պանչո>>
Տիրամիսու
Նուտելայով բրաունի
Սև հաղարջով կեքս
Ծիրանով բիսկվիտ