Հաղարջով ալադի
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 17 2014Դիտումներ 6474
Հաղարջով ալադին կարելի է շատ արագ պատրաստել ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը: Ձմռանը կարելի է օգտագործել սառեցված հաղարջԼ
Բաղադրությունը`
- 4 հատ ձու
- 1 բաժակ շաքարավազ
- 1 բաժակ ալյուր
- 1 բաժակ սև հաղարջ
- 1 ճ/գ օսլա
- վանիլին
Պատրաստման եղանակը`
Ձվի դեղնուցը և սպիտակուցը առանձնացնել: Սպիտակուցը խփել մինչև լավ փրփրի: Դեղնուցը հարել շաքարավազի հետ մինչև սպիտակելը: Ստացված զանգվածը քիչ-քիչ ավելացնել սպիտակուցի վրա և հարիչով հարել: Ալյուրի վրա ավելացնել վանիլին, անցկացնել մաղով և քիչ-քիչ ավելացնել ձվի զանգվածի վրա և շարունակել հարել միևնույն ուղղությամբ, որպեսզիսպիտակուցային զանգվածը չնստի: Լվացած և չորացրած հաղարջը թաթախել օսլայի մեջ և ավելացնել խմորի մեջ և լավ խառնել: Եփել ինչպես սովորական ալադին ձեթի մեջ թույլ կրակի վրա:
Աղբյուրը