Ձվածեղ <<Լիսաբոն>>
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Օգոստոսի 8 2018թԴիտումներ` 2627
1.Սոխը մանր կտրատել և տապակել ձեթի մեջ մինչև թափանցիկ դառնալը: Ավելացնել երկարությամբ կտրատած պղպեղը և մանր չիլի պղպեղները, տապակել 5-7 րոպե:
2.Լոլիկը լվանալ, կտրատել խորանարդիկներով և ավելացնել տապակվող պղպեղների վրա ու աղ անել: Եփել մոտ 5 րոպե, ապա ավելացնել մանր կտրատած խառը կանաչին:
3.Երբ լոլիկի հյութը գոլորշանա, ավելացնել հարած ձուն: Թավայի կափարիչը փակել և եփել մինչև ձվի պատրաստ լինելը: Մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ
կանաչ սխտոր չիլի պղպեղ լոլիկ ձու Նախաճաշ