Կանաչ սխտորը լոլիկով

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 1 2015
Դիտումներ 11862

Կանաչ սխտորով ուտեստները շատ հեշտ են պատրաստվում և շատ համեղ են ստացվում: Պատրաստեք և հարստացրեք Ձեր ճաշացանկը ևս մեկ համեղ և հեշտ պատրաստվող տաք աղցանով:

Բաղադրությունը`

  • 400 գրամ կանաչ սխտոր
  • 1 հատ գլուխ սոխ
  • 2-3 հատ պղպեղ
  • 3 հատ լոլիկ
  • համեմ
  • ձեթ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել և տապակել կիսալուսնաձև կտրատած սոխը:
2.Բիբարը կտրատել բարակ շերտերով և ավելացնել տապակվող սոխի վրա, տապակել 5-7 րոպե:
3.Լոլիկները լվանալ, հեռացնել կեղևը և կտրատել բարակ կիսալուսնաձև կտորներով: Ավելացնել բիբարի վրա: Երբ սկսի լոլիկից անջատված հյութը եռալ, ավելացնել 3-4 սմ երկարությամբ կտրատած կանաչ սոխը և շարունակել եփլ մոտ 15 րոպե: Երբ հյութը գրեթե ամբողջովին կգոլորշանա, ավելացնել մանր կտրատած համեմը, համեմել աղով և սև պղպեղով: Շարունակել եփել ևս 2-3 րոպե և անջատել կրակը: Կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
Բարի ախորժակ

աղցաններլոլիկկանաչ սխտորբիբար

Նմանատիպ գրառումներ
Կոտեմ ու ռուկոլա
Հատիկ լոբով և ռուկոլայով աղցան
Կարմիր կաղամբով և սպանախով աղցան
Բաբա Գանուշ
Կոտեմով և լոլիկով աղցան
Սագախոտով և ավոկադոյով աղցան
Հում դդմիկով աղցան
Կարմիր լոբով և հազարով աղցան
Լյարդով աղցան
Սմբուկով կորեական աղցան
Խորոված սմբուկով և պղպեղով աղցան
Աղցան <<Արևոտ դդում>>
Դանդուռով աղցան
Օրզոյով բանջարեղենային աղցան
Սմբուկը լոլիկի հյութի մեջ
Սմբուկով և թթվասերով աղցան
Դանդուռով ամառային աղցան
Ռուկոլայով աղցան