Կարմիր կաղամբով և սպանախով աղցան
Անի Նալբանդյան · փետրվար 27 2020Դիտումներ 3467
Թարմ բանջարեղենային աղցանները պետք է մեր ամենօրյա սննդակարգի անբաժան մասը լինեն: Երբեմն նույնիսկ հստակ բաղադրատոմս պետք չի, ուղղակի երևակայությանն է պետք դիմել: Այս բաղադրատոմսն էլ է այդպես ստեղծվել ու դառել իմ ամենասիրելին:
Բաղադրությունը`
- 200 գրամ կարմիր կաղամբ
- 0.5 կապ սպանախ
- 1 հատ լոլիկ
- 1 թ/գ դդմի սերմեր
- 1/4 կարմիր սոխ
- 2 ճ/գ կիտրոնի հյութ
- 1 ճ/գ զեյթունի ձեթ
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Կարմիր կաղամբը լվանալ, չորացնել և բարակ կտրատել:
2.Սպանախը լվանալ, ջրքամել և կտրատել:
3.Լոլիկը լվանալ, չորացնել և կտրատել բարակ կիսալուսնաձև կտորների:
4.Աղցանամանի մեջ իրար միացնել կտրատած կաղամբը, սպանախը, լոլիկը: Ավելացնել բարակ կիսալուսնաձև կտրատած կարմիր սոխը:
5.Բանջարեղենները խառնել, ավելացնել դդմի սերմերը, ձեթը, լիմոնի հյութը, սև պղպեղը և աղը: Բոլորը միասին խառնելուց հետո աղցանը պատրաստ է մատուցման:
Բարի ախորժակ