Լյարդով աղցան
Անի Նալբանդյան · հունվար 22 2017Դիտումներ 8210
Բաղադրությունը`
- 600 գրամ լյարդ
- 2 հատ լոլիկ
- 1 հատ խոշոր գլուխ սոխ
- 3 ճյուղ համեմ
- 2 ճ/գ ալյուր
- չորացրած ծիտրոն
- չորացրած ռեհան
- սև և կարմիր պղպեղ
- աղ
- ձեթ
Պատրաստման եղանակը`
1․Լյարդը լվանալ, հեռացնել թաղանթը և կտրատել 4սմ կտորների։
2.Պոլիէթիլենային տոպրակի մեջ լցնել ալյուրը և համեմունքներ, լավ խառնել։ Լյարդի կտորները անձեռոցիկով չորացնել, լցնել տոպրակի մեջ և լավ թափ տալ։ Ալրապատ կտորները տապակել լավ տաքացրած ձեթի մեջ։
3․Աղցանամանի մեջ լցնել տապակած կտորները, խարանարդաձև կտրատած լոլիկները, շրջանաձև կտրատած սոխը։ Համեմել աղով։ Պահել սառնարանում 15-20 րոպե, ապա մատուցել։
Բարի ախորժակ