Աղցան <<Արևոտ դդում>>
Անի Նալբանդյան · նոյեմբեր 5 2015Դդումը աշնանային բանջարեղենների հիթ շքերթի առաջատարներից է։ Այն ունիվերսալ մթերք է, որը կարելի է օգտագործել միաժամանկ և՛ քաղցրավենիքների, և՛ աղցանների, և՛ ապուրների մեջ։ Այսօր կպատրաստենք շատ համեղ աղցան, որը փոքրիկ արև կլինի Ձեր աշնանային սննդակարգում։
Բաղադրությունը`
- Կաթնաշոռային զամբյուղ`
- 200 գրամ կաթնաշոռ
- 3 ճ/գ թթվասեր
- համեմ, մաղադանոս
- աղ
- Աղցանի համար`
- 200 գրամ դդում
- 1 հատ լոլիկ
- 1 հատ դեղին քաղցր պղպեղ
- 1 հատ գլուխ սոխ
- 4 ճ/գ թթվասեր
- 0․5 թ/գ ռեհան
- 0․5 թ/գ ուրց
- 1 ճ/գ ձեթ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1․Դդումը կտրատել միջին չափի խորանարդիկներով, համեմել աղով, սև պղպեղով, չորացրած մանրացրած ռեհանով և ուրցով, ավելացնել ձեթը, խառնել և լցնել ջեռոցի տապակի մեջ։ Քաղցր պղպեղը լվանալ, մեջտեղից երկու մասի բաժանել և դդումի հետ միասին տապակել ջեռոցում 15 րոպե։ Ջեռոցից հանել, թողնել, որ հովանա։ Հովացած պղպեղը կտրատել միջին չափի խորանարդիկներով:
2․Լոլիկը և գլուխ սոխը ևս կտրատել խորանարդաձև։
3․Աղցանամանի մեջ իրար խառնել բոլոր բաղադրիչները, ավելացնել թթվասեր, համեմել աղով և սև պղպեղով։
4Կաթնաշոռային զամբյուղներ պատրաստելու համար կաթնաշոռի վրա ավելացնել թթվասերը, մանր կտրատած կանաչին, խառնել և խոհանոցային օղակի օգնությամբ ձևավորել զամբյուղներ, վրան լցնել պատրաստի աղցանը և մատուցել միասին։
Բարի ախորժակ