Սև հաղարջով կեքս

Անի Նալբանդյան · օգոստոս 29 2015
Դիտումներ 6937

Սև հաղարջը յուրահատուկ համ է ստանաում կեքսերի և մաֆֆիների մեջ, իսկ գունային խաղը հուշում է, որ դեռ ամառ է: Վայելեք ամռան վերջին օրերը սուրճով և համեղ ամառային կեքսով:

Բաղադրությունը`

  • 3 հատ ձու
  • 150 գրամ շաքարավազ
  • 200 գրամ կաթնաշոռ
  • 200 գրամ ալյուր
  • 3 ճ/գ ձեթ
  • 2 թ/գ փխրեցուցիչ
  • 100 գրամ սև հաղարջ

Պատրաստման եղանակը`


1.Ձուն հարել 100 գրամ շաքարավազի հետ մինչև փրփրի և սպիտակավուն զանգված դառնա: Ավելացնել ձեթը և շարունակել հարել:
2.Կաթնաշոռը անցկացնել մաղով և ավելացնել հարած ձվի վրա ու նորից հարել:
3.Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և ավելացնել հեղուկ զանգվածի վրա, հարել մինչև համասեռ զանգված ստանալը:
4.Հաղարջը մաքրել, լվանալ, վրան ավելացնել 50 գրամ շաքարավազ:
5.Պատրաստի խմորի 2/3 լցնել ֆորմայի մեջ, ավելացնել շաքարավազով հաղարջը, տարածել ամբողջ մակերեսով և ծածկել մնացած խմորով: Թխել նախապես տաքացրած ջեռոցում 180 աստիճանի տակ 40-45 րոպե: Մատուցելուց առաջ կարելի է շաքարի փոշի ցանել:
Բարի ախորժակ

ձութխվածքներ և տորթերալյուրկաթնաշոռսև հաղարջ

Նմանատիպ գրառումներ
Թխվածք <<Դարչինով տանձ>>
Չիչխանով և դառը շոկոլադով տարտ
Սալորով թխվածք
Կիտրոնով թխվածք
Նուտելայով բրաունի
Սրտաձև միջուկով կեքս
Էկլեր
Գազարով տորթ
Շոկոլադե տորթ
Սև հաղարջով մաֆին
Տորտինո
Շոկոլադե բիսկվիտ
Շոկոլադե կեքս
Տորթ <<Պանչո>>
Տիրամիսու
Ծիրանով բիսկվիտ
Մրգային թխվածքաբլիթ վարսակի փաթիլներով