Տիրամիսու
Անի Նալբանդյան · փետրվար 14 2017Տիրամիսուն շատ նուրբ ու համեղ իտալական աղանդեր է: Համեղ պատրաստելու համար հարկավոր է օգտագործել ճիշտ մթերքներ ու հետևել մի քանի նրբություների: Տիրամիսուն թարգմանաբար նշաակում է ՙՙԲարձրացրու ինձ վերև՞: Որպեսզի աղանդերը կարողանա Ձեզ ՙՙվերև բարձրացնել՞, պետք է պատրաստել իտալական մասկարպոնե պանրով և սավոյարդի թխվածքաբլիթներով: Տիրամիսույի դեպքում խնայել պետք չէ, ու արդյուքը Ձեզ կգոհացնի:
Բաղադրությունը`
- 500 գրամ մասկարպոնե
- 400 գրամ սավոյարդի
- 5 հատ ձու
- 250 մլ սերուցք
- 175 գրամ շաքարի փոշի
- 400 մլ սուրճ
- 100 գրամ կակաո
- 2 ճ/գ կոնյակ
Պատրաստման եղանակը`
1.Ձվի դեղնուցն ու սպիտակուցը առանձնացնել: Դեղնուցը հարել շաքարի փոշու հետ: Հարել սերուցքը: Մասկարպոնեն միացնել հարած դեղնուցի և սերուցքի հետ:
2.Սրճեփի մեջ լցնել 400 մլ ջուր, ավելացնել 2 ճ/գ սև սուրճ և եփել մարմանդ կրակի վրա: Հենց սկսեն պղպղջակներ հայտնվել, խառնել ու վերցնել կրակից: Սուրճը պետք չէ եռացնել, այլապես կկորցնի իր համային հատկությունները: Պատրաստի սուրճը քամել, լցնել 5սմ խորությամբ ամանի մեջ, վրան ավելացնել 2 ճ/գ կոնյակ կամ ռոմ: Սավոյարդիները ընկղմել սուրճի մեջը 2 վայրկյան և դասավորել նախատեսված ամանի մեջ: Կարելի է վերցնել ինչպես կլոր, այնպես էլ քառակուսի տարա: Տարայի հատակին և պատերին թեթևակի կրեմ քսել ու սկսել հավաքել տիրամիսուն: Սավոյարդիները և կրեմը բաժանել 3 հավասար մասի:Վերևի շերտի վրա ցանել կակաո: Կարելի է պատրաստել նաև տորթի տեսքով: Այդ դեպքում երկու շերտ անել, իսկ մնացած թխվածքաբլիթները շարել կողքերին ինչպես ցույց է տրված նկարում: Պահել սառնարանում 15-60 րոպե:
Բարի ախորժակ
Հուշում`
1.Տիրամիսուի համար օգտագործում ենք հում ձվեր, դրա համար շատ կարևոր է այն ճիշտ մշակելը: Ձվերը պետք է լվանալ սոդայաջրով, իսկ առանձնացված դեղնուցներ 2 րոպե պահել սառցախցիկում, որ վնասակար մանրէները ոչնչանան:
2.Սավոյարդիները 2 վայրկյանից ավել չի կարելի պահել սուրճի մեջ, այլապես
շատ փափուկ կլինի: