Հավի բդիկը պարկի մեջ
Անի Նալբանդյան · մայիս 9 2015Թվում է՝ տապակած հավի բդիկներով չենք կարող զարմացնել մեր հյուրերին: Բայց հավի բդիկի մատուցման այս ձևը անտարբեր չի թողնի ոչ մեկին: Անցնենք գործի:
Բաղադրությունը`
- 500 գրամ շերտավոր խմոր
- 6 հատ հավի բդիկ
- 300 գրամ սունկ
- 500 գրամ կարտոֆիլ
- 1 հատ գլուխ սոխ
- ձեթ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1. Կարտոֆիլը լվանալ, կլպել և խաշել: Խաշած կարտոֆիլին ավելացնել կաթը և կարագը, համեմել աղով:
1.Գլուխ սոխը մաքրել, մանր կտրատել և ձեթով տապակել մինչև ոսկեգույն դառնալը: Սունկը կտրատել և ավելացնել սոխի վրա, տապակել 15 րոպե, մինչև ջուրը ամբողջովին գոլորշանա:
3.Կարտոֆիլի պյուրեն և սունկը խառնել իրար և թողնել, որ պաղի:
4.Հավի միսը համեմել աղով և սև պղպեղով: Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել և հավի բդիկները մեջը տապակել:
5.Խմորը բացել 3 մմ հաստությամբ, 15 սմ երկարությամբ և լայնությամբ քառակուսիներ կտրատել: Մեջտեղի հատվածում 2-3 ճ/գ միջուկից լցնել, միջուկի վրա դնել տապակած հավի միսը: Խմորի ծայրերը հավաքել պարկի տեսքով և կապել թելով: Շատ ամուր պետք չէ կապել, որպեսզի խմորը չկտրվի:Խմորից դուրս մնացած ոսկորը փաթաթել փայլաթիթեղով, որպեսզի չայրվի:
6.Պատրաստի բդիկները դնել 180 C ջեռոցում, եփել 15-20 րոպե, մինչև խմորը պատրաստ լինի: Մատուցելուց առաջ թելերը հանել: Կարելի է մատուցել որևէ թարմ աղցանով:
Բարի ախորժակ
Հուշում`
1.Բդիկները և պյուրեն օգտագործել հովացնելու հետո, որպեսզի խմորից պարկ ստանալը հեշտ լինի: Շերտավոր խմորը տաքությունից հալվում է:
2.Խմորի կողքի հատվածները կարելի է օգտագործել, եթե պարկի ներքևի հատվածում պատռվածք լինի: