Կարտոֆիլով և սպանախով խյուս

Անի Նալբանդյան · փետրվար 29 2020
Դիտումներ 2579

Թվում է՝ Մեծ Պահքի շրջանում պատրաստվող ուտեստները շատ սահմանափակ կարող են լինել։ Իրականում լավ երևակայության դեպպքում հազարավոր նոր ու համեղ ուտեստներ կարող են ստեղծվել։

Բաղադրությունը`

  • 4 հատ կարտոֆիլ
  • 1 կապ սպանախ
  • 3 հատ կանաչ սոխ
  • 2 ճ/գ բուսայուղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Կարտոֆիլը կլպել, լվանալ և բաժանել 6 մասի։ Լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել սառը ջուր այնքան, որ կարտոֆիլը ծածկի։ Եփել մինչև պատրաստ լինելը։ Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ աղ անել։
2․Կանաչ սոխը կտրատել և տապակել բուսայուղի մեջ։
3․Սպանախը լվանալ, ջրքամել, կտրատել և ավելացնել եփած կարտոֆիլի վրա, եփել ևս 1-2 րոպե, ապա ավելացնել տափակած սոխը և կրակը անջատել։
4․Ստացված զանգվածը հարել և մատուցել։ Խյուսը շատ համեղ է համեմի սերմերով սև հացի հետ։
Բարի ախորժակ

տաք ուտեստներկարտոֆիլսպանախկանաչ սոխ

Նմանատիպ գրառումներ
Սպանախով և դդմիկով դերունի
Կարտոֆիլը կանաչ սոխով
Իշխանը բանջարեղենային բարձիկի վրա
Խոզի միսը բանկայի մեջ
Տապակած կարտոֆիլը դդմիկով
Ջեռոցում եփած սխտորով կարտոֆիլ
Գյուղական կարտոֆիլ
Այծի միսը գինով եփված
Տապակած հավը լիմոնով
Lյարդով կոտլետ
Դդմիկով կոտլետ
Հավի բդիկը պարկի մեջ
Կոլդունի
Կարտոֆիլով տորթ
Կարտոֆիլով ջեռեփուկ