Գյուղական կարտոֆիլ

Անի Նալբանդյան · հունվար 24 2016
Դիտումներ 25680

Ձմռան երեկոներին վառարանում եփված կարտոֆիլից հաճելի բան դժվար է գտնելը: Գյուղական կարտոֆիլը այդպիսի տարբերակներից մեկն է: Այն պատրաստելու համար պահանջվում է շատ համեմունքներ և քիչ ժամանակ ու ջանք: Դե ինչ անցնենք գործի:

Բաղադրությունը`

  • 1 կգ կարտոֆիլ
  • 2-3 ճ/գ զեյթունի ձեթ (կամ արևածաղկի ձեթ)
  • 5 ատամիկ սխտոր
  • 1 թ/գ չորացրած ծիտրոն
  • 1 թ/գ օրեգանո
  • 1 թ/գ մայորան
  • 1 թ/գ ուրց
  • 1 թ/գ սև պղպեղ
  • 1 թ/գ կարմիր պղպեղ
  • 1 թ/գ քրքում
  • 1 թ/գ կարի
  • աղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը`


1.Կարտոֆիլը լվանալ, մաքրել, բաժանել 4 մասի:
2.Սխտորը անցկացնել մանր քերիչով, լցնել փոքր թանզիվի կտորի մեջ և քամել սխտորի հյութը զեյթունի ձեթի մեջ, խառնել և լցնել կտրատած կարտոֆիլի վրա:
3.Բոլոր համեմունքները խառնել իրար և նույնպես լցնել կարտոֆիլի վրա: Ձեռքով խառնել այնպես, որ համեմունքերը հավասարաչափ տարածվեն: Ջեռոցի տապակը թեթևակի ձիթապատել, կարտոֆիլները կողք կողքի շարել և եփել 200 աստիճանի ջեռոցում մինչև պատրաստ լինելը:
Բարի ախորժակ

Հուշում`


1.Գյուղական կարտոֆիլը պատրաստելիս սովորաբար կարտոֆիլը եփում են կեղևով: Եթե մատղաշ կարտոֆիլով եք պատրաստում, ուրեմն կեղևը պետք չէ մաքրել, իսկ հին կարտոֆիլի դեպքում ավելի լավ է առանց կեղև եփել:
2.Գյուղական կարտոֆիլի պատրաստման համար համեմունքների հստակ առանձնացում չկա: Համեմունքները կարող եք ընտրել ըստ Ձեր նախասիրության:

տաք ուտեստներկարտոֆիլքրքումծիտրոնուրցօրեգանոմայորանկարի

Նմանատիպ գրառումներ
Ջեռոցում եփած սխտորով կարտոֆիլ
Կարտոֆիլով և սպանախով խյուս
Իշխանը բանջարեղենային բարձիկի վրա
Խոզի միսը բանկայի մեջ
Սպանախով և դդմիկով դերունի
Տապակած կարտոֆիլը դդմիկով
Կարտոֆիլը կանաչ սոխով
Այծի միսը գինով եփված
Տապակած հավը լիմոնով
Lյարդով կոտլետ
Դդմիկով կոտլետ
Հավի բդիկը պարկի մեջ
Կոլդունի
Կարտոֆիլով տորթ
Կարտոֆիլով ջեռեփուկ