Ոսպով և լավաշով ռոլլ
Անի Նալբանդյան · մարտ 6 2017Մեծ պահքի ժամանակ հայերի համար բավականին դժվար է զանազան ուտելիքներ պատրաստե,քանի որ մենք ավելի շատ մսակեր ենք․ Այս ընթացքում կփորձեմ թեթեևացնել Ձեր հոգսը և առաջակել հասանելի և հեշտ պատրաստվող պահքային ուտեստներ։
Բաղադրությունը`
- 2 հատ լավաշ (առանց խմորիչի)
- 0.5 բաժակ ոսպ
- 1 հատ գազար
- 1 հատ գլուխ սոխ
- սև պղպեղ
- կարմիր պղպեղ
- օրեգանո
- մայորան
- աղ
- ձեթ
- համեմ
Պատրաստման եղանակը`
1․Նախօրոք թրջած ոսպը խաշել։
2․Մանր կտրատած գլուխ սոխը տապակել ձեթի մեջ մինչև թափանցիկ դառնալը, ապա ավելացնել քերիչով անցկացրած գազարը։ Տապաել 7-10 րոպե, ապա ավելացնել համեմուքները և մանր կտրատած համեմը։ Եփել ևս 2-3 րոպե։
3․Լավաշը բաժանել 4 մասի, hեռացնել ծայրերը այնպես, որ ստացվեն ուղղանկյունաձև կտորներ։ Միջուկը բաժանել 8 մասի։ Լավաշի կտորի վրա լցնել միջուկը այնպես, որ վերևից և կողքերից փաթաթելու համար տեղ մնա։ Փաթաթել ռոլլեր նրբաբլիթների նման, եզրերը ամրացնել ալյուրե խյուսով։ Պատրաստի ռոլլերը տապակել ձեթի մեջ երկու կողմից։ Մատուցել տաք վիճակում
Բարի ախորժակ