Կարմիր կաղամբով և խնձորով աղցան
Անի Նալբանդյան · ապրիլ 4 2017Դիտումներ 12303
Դիետիկ աղցանների շարքը շարունակվում է։ Այսպիսով կսովորեն համեղ և օգտակար սնվել:
Բաղադրությունը`
- 300 գրամ կարմիր կաղամբ
- 2 հատ միջին չափի խնձոր
- 1 կապ նեխուր
- 1/4 կապ մաղադանոս
- 2 ճ/գ լիմոնի հյութ
- 200 գրամ 15% յուղայնության թթվասեր
- 1 ճ/գ քունջութ
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Կաղամբը երկարությամբ բարակ կտրատել։ Խնձորը լվանալ, հեռացնել միջուկը և կտրատել ձողաձև։ Նեխուրը ևս բարակ կտրատել։ Բոլորը լցնել ամանի մեջ։
2․Առանձին ամանի մեջ իրար խառնել թթվասերը, լիմոնի հյութը, աղը, սև պղպեղը։ Ստացված սոուսը լցնել աղցանի վրա, ավելացնել մանր կտրատած մաղադանոսը և քունջութը։ Խառնել և մատուցել։
Բարի ախորժակ