Պեկինյան կաղամբով աղցան
Անի Նալբանդյան · հունվար 21 2018Դիտումներ 14502
Չինական կամ Պեկինյան կաղամբը ավելի հյութալի է ու համեղ։ Այս հատկության շնորհիվ աղցանները նուրբ ու համեղ են ստացվում։
Բաղադրությունը`
- 400 գրամ պեկինյան կաղամբ
- 200 գրամ խեցգետնի ձողիկներ
- 250 գրամ եգիպտացորեն
- 0,5 գլուխ սոխ
- 1 ճ/գ ձեթ
- մածուն (ըստ ցանկության)
- համեմ
- մաղադանոս
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Պեկինյան կաղամբը լվանալ, քամել, անձեռոցիկով չորացնել և կտրատել։
2․Եգիպտացորենը ջրքամել և ավելացնել կաղամբի վրա։
3․ Խեսգետնի ձողիկները կտրատել խորանարդիկներով և ավելացնել կաղամբի ու եգիպտացորենի վրա։
4․ Կանաչիները և սոխը նույնպես կտրատել ու ավելացնել պատրաստի աղցանամանի մեջ։
5․Համեմել աղով, սև պղպեղով և ձեթով։ Կարելի է մատուցել նաև մածունով կամ թթվասերով։