Կարմիր լոբով և կաղամբաթթվով աղցան
Անի Նալբանդյան · մարտ 3 2016Դիտումներ 16162
Պարզ մթերքներով աղցանները միշտ էլ արագ են պատրաստվում և շատ համեղ են ստացվում: Ահա այդպիսի աղցանի ևս մեկ բաղադրատոմս: Ձեզ անհրաժեշտ է միայն կարմիր լոբի և կաղամբաթթու:
Բաղադրությունը`
- 1 բաժակ կարմիր լոբի
- 250 գրամ կաղամբաթթու
- 1 հատ կարմիր գլուխ սոխ
- ձեթ
- համեմ
- սև և կարմիր պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Լոբին թրջել և թողնել ամբողջ գիշեր: Ջուրը փոխել և խաշել:
2.Կաղամբաթթուն լվանալ և մանր կտրատել: Ավելացնել խաշած լոբու վրա:
3.Սոխը կտրատել կիսալուսնաձև, իսկ համեմը՝ մանր: Ավելացնել լոբու և կաղամբաթթվի վրա: Ավելացնել նաև ձեթը,սև և կարմիր պպղեղը: Աղը ավելացնել միայն անհրաժեշտության դեպքում:Բոլորը միասին խառնել, թողնել մոտ 15-30 րոպե, որպեսզի համերը իրար միանան և մատուցել:
Բարի ախորժակ