Կանաչ լոլիկով աղցան
Անի Նալբանդյան · հոկտեմբեր 17 2016Դիտումներ 24804
Բաղադրությունը`
- 4-5 հատ կանաչ լոլիկ
- 1 հատ խոշոր գազար
- 1 հատ գլուխ սոխ
- համեմ
- խմելի սունելի
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Լոլիկները լվանալ, չորացնել և կտրատել կիսալուսնաձև: Վրան ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխը,խոշոր քերիչով անցկացրած գազարը և մանր կտրատած համեմը:
2. Ավելացնել համեմունքները և ձեթը: Բոլորը միասին լավ խառնել և պահել սառնարանում մոտ 30 րոպե: Մատուցել մսի կամ փլավների հետ:
Բարի ախորժակ