Կանաչ լոբով ամառային ճաշ
Անի Նալբանդյան · հուլիս 5 2015Ամռանը պատրաստվող ճաշերը պետք է լինեն շատ թեթև, հակառակ դեպքում շատ դժվար կլինի ուտելը։ Ձեզ եմ առաջարկում շատ պարզ, բայց շատ համեղ ամառային ճաշ։
Բաղադրությունը`
- 500 գրամ կանաչ լոբի
- 2 հատ լոլիկ
- 1 հատ բուլղարական պղպեղ (ցանկության դեպքում նաև 0,5 հատ չիլի պղպեղ)
- 3 պճեղ սխտոր
- խառը կանաչի
- կարագ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Կանաչ լոբին մաքրել, լվանալ սառը ջրով և կտրատել երկարությամբ։
2․Կաթսայի մեջ լցնել եռացրած ջուր այնքան, որ լոբին թեթևակի ծածկի։ Եռացրած աղ գցած ջրի մեջ ավելացնել լոբին, հենց որ սկսի եռ գալ, ավելացնել երկարությամբ կտրատած բիբարը։ Կարելի է ավելացնել նաև մի փոքր չիլի պղպեղ հաճելի կծվություն հաղորդելու համար։
3․Երբ լոբին գրեթե պատրաստ կլինի, քամել ավելորդ ջուրը, նորից դնել կրակին, ավելացնել կիսալուսնաձև կտրատած լոլիկները, կլոր-կլոր կտրատած սխտորը և կարագը։ Բոլորը միասին խառնել, կափարիչը փակել և թողնել, որ շոգեխաշվի։ Վերջում ավելացնել կտրատած խառը կանաչին, եփել ևս 2-3 րոպե և անջատել կրակը։
Բարի ախորժակ