Ձավարով և համեմունքներով փլավ

Անի Նալբանդյան · մարտ 17 2016
Դիտումներ 17427

Համեմունքների օգտագործումը հնարավորություն է տալիս նույնիսկ հասարակ փլավը յուրօրինակ դարձնել։ Այսօր կպատրաստենք ձավարով ձլավ իտալական մոտիվներով։

Բաղադրությունը`

  • 250 գրամ ձավար
  • 50 մլ ձեթ
  • 2 հատ գլուխ սոխ
  • 3 պճեղ սխտոր
  • 5-6 ճյուղ կանաչ սոխ
  • 1/4 թ/գ կծու կարմիր պղպեղ
  • 2 թ/գ քաղցր կարմիր պղպեղ
  • 1 թ/գ չորացրած ծիտրոն
  • 1 թ/գ օրեգանո
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Ձավարը մի քանի անգամ լվանալ, մինչև որ ջուրը ամբողջովին պարզ լինի։ Թողնել ջրքամվի։
2․Գլուխ սոխը,կանաչ սոխը և սխտորը մաքրել և կտրատել։ Կաթսայի մեջ տաքացնել ձեթը և տապակել սոխն ու սխտորը մոտավորապես 3-4 րոպե։
3․Ավելացնել լվացած և ջրքամված ձավարը։ Տապակել ձեթի մեջ 2-3 րոպե, ապա ավելացնել համեմունքները, շարունակել տապակել ևս 2-3 րոպե՝ ժամանակ առ ժամաանկ խառնելով, որ համեմունքները չվառվեն։
4․Ավելացնել 1 բաժակ ջուր, խառնել և թողնել, որ եփվի։ Երբ որ ջուրը գոլորշանա, ավելացնել ևս մեկ բաժակ։ Այսպես այնքան, մինչև որ ձավարը պատրաստ լինի: Մատուցել մսային կերակուրներ հետ։
Բարի ախորժակ

տաք ուտեստներսխտորսոխծիտրոնօրեգանոձավար

Նմանատիպ գրառումներ
Տապակած մատղաշ կարտոֆիլ
Դդումով և բրնձով փլավ
Բանջարեղենային միքս
Բրնձով և դանդուռով փլավ
Հավի կրծքամսով և լավաշով սամոսա
Հավի կծու սրտիկներ
Իմամ Բայալդի
Խորոված սմբուկով և պղպեղով խավարտ
Աջափսանդալի
Ջեռոցում եփած սխտորով կարտոֆիլ
Չաշուշուլի դդմի սերմերով
Հավի կրծքամիսը թթվասերով
Ծաղկակաղամբով կոտլետ
Հավի մսով և կաղամբով տեֆտելիա
Հավի կրծքամսով և դդմիկով կոտլետ
Դդմիկով և սնկով սոտե
Բրնձով և խաղողի տերևներով փլավ
Տապակած կարտոֆիլը դդմիկով
Դդումով կոտլետ
Դդմիկով օրզո
Կանաչ լոբով ամառային ճաշ
Դդմիկով կոտլետ
Տապակած գազար
Խորոված ջեռոցում