Լյարդը թթվասերով

Անի Նալբանդյան · հունվար 27 2015
Դիտումներ 6081

Լյարդը հարուստ է A վիտամինով, դրա համար էլ լյարդի առկայությունը մեր ճաշացանկում շատ կարևոր է: Այս բաղադրատոմսով լյարդը ստացում է փափուկ և համեղ:

Բաղադրությունը`

  • 500 գրամ տավարի լյարդ
  • 300 գրամ թթվասեր
  • 2 հատ սոխ
  • 3ճ/գ ալյուր
  • ձեթ
  • չորացրած ռեհան
  • չորացրած ծիտրոն
  • սև և կարմիր պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Լյարդը լվանալ և հեռացնել թաղանթը: Թաղանթը հեշտությամբ հեռացնելու համար վրան լցնել եռացրած տաք ջուր, թողնել 2-3 րոպե, հետո տեղափոխել սառի ջրի մեջ: Թաղանթը հեռացնելուց հետո լյարդը բաժանել միջին չափի կտորների:
2.Սննդային տոպրակի մեջ լցնել ալյուրը,ավելացնել չորացրած կանաչիները և պղպեղները:Լյարդի կտորները ևս գցել տոպրակի մեջ, տոպրակի ծայրը կապել և թափահարելով ալրապատել լյարդի կտորները:
3.Թավայի մեջ ձեթ ավելացնել, տաքացնել և երկու կողմից տապակել ալրապատ կտորները:
4.Զուգահեռ մեկ այլ թավայի մեջ տապակել լուսնաձև կտրատած սոխը: Երբ սոխը ստանա ոսկեգույն երանգ, քիչ-քիչ ավելացնել թթվասերը, որպեսզի այն չկտրվի:Եփել մոտ 5 րոպե:
5.Վրան ավելացնել լյարդի պատրաստի կտորները: Ստացված զանգվածը խառնել, եփել ևս 2-3 րոպե և անջատել կրակը: Աղը ավելացնել վերջում:
Բարի ախորժակ

տաք ուտեստներսոխթթվասերլյարդ

Նմանատիպ գրառումներ
Չաշուշուլի դդմի սերմերով
Հավի կրծքամիսը թթվասերով
Lյարդով կոտլետ
Կարտոֆիլով ջեռեփուկ
Դդումով և բրնձով փլավ
Սնկով և բլղուրով փլավ
Բանջարեղենային միքս
Բրնձով և դանդուռով փլավ
Հավի կրծքամսով և լավաշով սամոսա
Ոսպով և լավաշով ռոլլ
Հավի կծու սրտիկներ
Սպանախով և դդմիկով դերունի
Իմամ Բայալդի
Խորոված սմբուկով և պղպեղով խավարտ
Աջափսանդալի
Ձավարով և համեմունքներով փլավ
Խեկը բանջարեղենով
Ծաղկակաղամբով կոտլետ
Հավի մսով և կաղամբով տեֆտելիա
Խորոված սմբուկով կոտլետ
Տապակած մատղաշ կարտոֆիլ
Բազուկով կոտլետ
Կոտլետներ ջեռոցում
Հնդկաձավարով և սնկով փլավ