Լոբով և ձկով դիետիկ աղցան

Անի Նալբանդյան · փետրվար 12 2017
Դիտումներ 10204

Հատիկավոր լոբին դիետիկ մթերքների շարքից է։ Այն շատ արագ է սպանում քաղցի զգացողությունը և անչափ օգտակար է։ Շատ հաճախ այն անվանում են նաև <<Էժան միս>>։ Այսօր միաիսն կծանոթանանք մեզ անհրաժեշտ սպիտակուցներ ստանալու լավագույն տարբերակին։

Բաղադրությունը`

  • 1 բաժակ հատիկավոր լոբի
  • 300 գրամ ձկան ֆիլե
  • 2 հատ գազար
  • 1 հատ գլուխ սոխ
  • 1 ատամիկ սխտոր
  • 4-5 ճյուղ համեմ
  • 1 ճ/գ լիմոնի հյութ
  • 1 ճ/գ զեյթունի ձեթ
  • 1/4 թ/գ ուրց
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Հատիկավոր լոբին թրջել սառը ջրով և թողնել ամբողջ գիշեր։ Առավոտյան ջուրը փոխել և խաշել։
2․Ձկան ֆիլեն խաշել և մանրացնել։
3․Գազարը լվանալ, մաքրել և կտրատել ձողիկների տեսքով։ Վրան ավելացնել զեյթունի ձեթ,ուրց, աղ և սև պղպեղ։ Բոլորը միասին խառնել և եփել 180 աստիճան ջեռոցում 10 րոպե։
4․Աղցանի բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել բարակ կտրատած սոխը, ճզմած սխտորը, մանր կտրատած համեմը և լիմոնի հյութը։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել ևս 1ճ/գ զեյթունի ձեթ։
Բարի ախորժակ

Հուշում`


1․Կարելի է օգտագործել և՛ սև, և՛ կարմիր հատիկավոր լոբի։ Սպիտակը ավելի արագ է օգնում նիհարել։
2․Աղցանի համար կարող եք օգտագործել ցանկացած ոչ յուղոտ ձկան ֆիլե։

գազարաղցաններլոբիդիետիկձուկ

Նմանատիպ գրառումներ
Գազարով և հավով դիետիկ աղցան
Կաղամբով և նռան հատիկներով աղցան
Աղցան <<Թարմություն>>
Քարաճիկով աղցան
Դդմիկով և գազարով աղցան
Հում դդմիկով աղցան
Կանաչ լոբով և գազարով աղցան
Պեկինյան կաղամբով և հազարով աղցան
Կանաչ լոլիկով աղցան
Կաղամբով և գազարով աղցան
Հազարով և գազարով աղցան
Կաղամբաթթվով Վինեգրետ
Ծաղկակաղամբով և գազարով աղցան
Մայրաքաղաքային աղցան հավի մսով
Կարմիր լոբով աղցան
Կարմիր աղցան
Օլիվյե
Լյարդով և գազարով աղցան
Սպանախով աղցան
Դդումով աղցան
Կարմիր կաղամբով աղցան
Գազարով և լապշայով աղցան
Գազարով և նեխուրով աղցան
Հավի մսով աղցան <<Ամենա-Ամենա>>
Գազարով քաղցր աղցան