Դդումով աղցան
Անի Նալբանդյան · փետրվար 25 2015Դիտումներ 13412
Այս աղցանը թարմացնող է և շատ օգտակար: Օգնում է նաև մաքրել օրգանիզմը: Բոլոր բաղադրիչները հրաշալի հատկություններ ունեն:
Բաղադրությունը`
- 300 գրամ դդում
- 2 հատ խնձոր
- 1 հատ գազար
- 1 հատ լիմոն
- 1ճ/գ մեղր
Պատրաստման եղանակը`
1.Դդումը, գազարը և խնձորը անցկացնել քերիչով: Քերած խնձորի վրա լիմոնի հյութ ցողել, որպեսզի գույնը չփոխի:
2.Լիմոնի կեղևը անցկացնել քերիչով, իսկ հյութը քամել: Կեղևը ավելացնել դդումի, գազարի և խնձորի վրա, իսկ հյութը խառնել մեղրի հետ ու նոր ավելացնել ընդհանուր զանգվածին:Լավ խառնել և մատուցել:
Բարի ախորժակ