Բալը ձյան տակ

Անի Նալբանդյան · հունիս 28 2016
Դիտումներ 8434

Բաղադրությունը`

  • Խմորի համար`
    • 3 բաժակ ալյուր
    • 200 գրամ թթվասեր
    • 200 գրամ կարագ
    • 1 թ/գ սոդա
    • 0,5 թ/գ քացախ
  • Կրեմի համար`
    • 600 գրամ թթվասեր
    • 120 գրամ շաքարի փոշի
  • Միջուկի համար`
    • 1 կգ բալ
    • 2 ճ/գ շաքարավազ
    • 2 ճ/գ օսլա
  • Զարդարանքի համար`
    • 50 գրամ կոկոսի փշրանք

Պատրաստման եղանակը`


1․Բալը լվանալ, չորացնել և հեռացնել կտերը։ Վրան ավելացնել շաքարավազ և օսլա։
2․Ամբողջ գիշեր սենյակային ջերմաստիճանում պահած կարագը հարել թթվասերի հետ։ Ալյուրի մեջ լցնել 0,5 թ/գ աղ, վանիլին և ավելացնել կարագի ու թթվասերի զանգվածի վրա։ Ավելացնել նաև քացախով հանգցրած սոդան։ Խառնել այնքան մինչև ստացվի համասեռ փափուկ խմոր։ Խմորը ծածկել սննդային թաղանթով և պահել սառնարանում 1 ժամ։ 1 ժամ հետո խմորից ստանալ 16 հավասար գնդիկներ։ Ամեն շերտի համար օգտագործել 4 գնդիկ։ Գնդիկները ինչքան հնարավոր է բարակ և երկար բացել։ Վրան շարել բալի հատիկները։ Խմորը երկու կողմից իրար վրա բերել և ամրացնել։ Յուրաքանչյուր գլանակի մեջ օգտագործվում է մոտավորապես 12-15 բալի հատիկ։ Ստացված գլանակները իրար միացնելով ստանալ շերտ։ Գլանակները սկսել իրար միացնել թավայի մեջտեղի հատվածից։ Եփել 180 աստիճան ջեռոցում 15-20 րոպե։
3․Կրեմի համար թթվասերը նախապես լցնել թանձիվի մեջ և քամել։ Քամած թթվասերի վրա ավելացնել շաքարի փոշին և հարել։ Պատրաստի շերտերը միացնել կրեմով։ Զարդարել կոկոսի փշուրներով։ Պահել մոտ 2-3 ժամ, որպեսզի կրեմը հասցնի ներծծվել շերտերի մեջ։ Ստացվում է շատ թեթև ամառային տորթ։
Բարի ախորժակ

թխվածքներ և տորթերալյուրկարագթթվասերբալկոկոսի փշրանք

Նմանատիպ գրառումներ
Շոկոլադե կեքս
Սալորով թխվածք
Կիտրոնով թխվածք
Սրտաձև միջուկով կեքս
Էկլեր
Լեբկուխեն
Տորտինո
Շոկոլադե բիսկվիտ
Գազարով կեքս
Կեֆիրով թխվածք
Տորթ <<Պանչո>>
Նարնջով թխվածքաբլիթ
Թխվածք <<Դարչինով տանձ>>
Չիչխանով և դառը շոկոլադով տարտ
Գազարով թխվածքաբլիթ
Նուտելայով բրաունի
Վարսակի փաթիլներով և կոկոսի քերուկով թխվածքաբլիթ
Գազարով տորթ
Շառլոտկա
Սև հաղարջով կեքս
Շոկոլադե տորթ
Սև հաղարջով մաֆին
Մածունով թխվածքաբլիթ
Պասի թխվածքաբլիթ
Թաց շոկոլադե թխվածք