Լեբկուխեն

Անի Նալբանդյան · փետրվար 11 2016
Դիտումներ 13032

Լեբկուխենը գերմանական թխվածքաբլիթ է: Այն սկսել են պատրաստել 13 դարում Նյուրբերգում: Լեբկուխեն ի մեջ օգտագործում են տարբեր տեսակի համեմունքներ և ընդեղեն: Ձեզ եմ առաջարկում մի տարբերակ, որը շատ համահունչ է Վալենտինի տոնին: Պատրաստեք և նվիրեք Ձեր սիրելիներին:

Բաղադրությունը`

  • 1 բաժակ ալյուր
  • 100 գրամ կարագ
  • 200 գրամ շաքարավազ
  • 1ճ/գ օսլա
  • 2 ճ/գ կաթ
  • 1/4 թ/գ աղացած իմբիր
  • 1/4 թ/գ աղացած մեխակ
  • 1/4 թ/գ աղացած դարչին
  • 1/4 թ/գ աղացած մշկընկույզ
  • 2 ճ/գ կակաո
  • 0,5 նարնջի կեղև
  • 1 ձվի սպիտակուց
  • 250 գրամ շաքարի փոշի
  • 1 թ/գ լիմոնի հյութ

Պատրաստման եղանակը`


1.Կարագը, շաքարավազը և կաթը լցնել ամանի մեջ և դնել գոլորշու վրա: Կաթը կօգնի, որ կարագն ու շաքարավազը շուտ հալվեն: Գոլորշու վրա շարունակել խառնել մինչև շաքարավազը հալվի:
2.Մեկ այլ ամանի մեջ խառնել չոր բաղադրիչները` ալյուրը, օսլան, իմբիրը, մեխակը, դարչինը, մշկընկույզը, նարնջի քերած կեղևը և կակաոն: Բոլորը խառնել իրար, վրան ավելացնել արդեն պատրաստի կարագն ու շաքարավազը: Բոլորը միասին լավ խառնել և հունցել:
3.Պատրաստի խմորը բացել, կտրատել սրտաձև և թխել 180 աստիճան ջեռոցում:
4. Զարդարելու համար պատրաստել սպիտակ գլազուր: Ձվի սպիտակուցը հարել, ավելացնել լիմոնի հյութը, շարունակլ հարել, այնուհետև ավելացնել շաքարավազը: Ստացված գլազուրի մեջ ընկղմել թխվածքաբլիթները: Զարդարելու համար կարելի է օգտագործել նաև շոկոլադ:
Բարի ախորժակ

թխվածքներ և տորթերալյուրշաքարավազկարագօսլամեխակդարչինիմբիրարևմտյան խոհանոցսուրբ վալենտինմշկընկույզ

Նմանատիպ գրառումներ
Գազարով տորթ
Գազարով կեքս
Թխվածք <<Դարչինով տանձ>>
Սալորով թխվածք
Կիտրոնով թխվածք
Սրտաձև միջուկով կեքս
Էկլեր
Շառլոտկա
Տորտինո
Շոկոլադե բիսկվիտ
Նարնջով թխվածքաբլիթ
Չիչխանով և դառը շոկոլադով տարտ
Բալը ձյան տակ
Վարսակի փաթիլներով և կոկոսի քերուկով թխվածքաբլիթ
Շոկոլադե տորթ
Սև հաղարջով մաֆին
Մածունով թխվածքաբլիթ
Շոկոլադե կեքս
Պասի թխվածքաբլիթ
Կեֆիրով թխվածք
Թաց շոկոլադե թխվածք
Գազարով թխվածքաբլիթ
Նուտելայով բրաունի
Սև հաղարջով կեքս
Տորթ <<Պանչո>>