Սրտաձև էկլեր
Անի Նալբանդյան · փետրվար 13 2016Յուրահատուկ միջուկով սրտաձև էկլերը կարող է Վալենտինի օրվա համար լավագույն նվերը դառնալ:
Բաղադրությունը`
- 1 բաժակ տաք ջուր
- 100 գրամ կարագ
- 1 թ/գ շաքարավազ
- 1 պտղունց աղ
- 4 հատ ձու
- 0.5 բաժակ սերուցք
- 0.5 լիմոնի հյութ
- 0.5 բաժակ շաքարի փոշի
- 100 գրամ կաթնաշոռ
Պատրաստման եղանակը`
1.Տաք ջուրը, աղը, շաքարավազը և կարագը միասին դնել միջին ուժգնության կրակին, հասցնել եռման, կրակի վրայից վերցնել, ավելացնել ալյուրը և խառնել:Նորից դնել կրակի վրա, անըդհատ խառնել 2-3 րոպե: Երբ խմորը կաթսայի պատերից անջատվի, կրակից վերցնել: Խմորը տեղափոխել այլ ամանի մեջ, հարել, որ մի փոքր հովանա, ապա մեկ-մեկ ավելացնել ձուն:Խմորը պետք է ստացվի հարթ և փայլուն: Ապահովության համար վերջին ձուն առանձին ամանի մեջ պատառաքաղով հարել և քիչ-քիչ ավելացնել, որպեսզի հնարավոր լինի կառավարել խմորի պնդությունը:
2.Ջեռոցը տաքացնել 180 աստիճան: Ջեռոցի տապակի վրա յուղաթերթ փռել, վրան կարագ քսել: Խմորը լցնել խոհարարական պարկի մեջ, սրտաձև տեսք տալ: Եփել 20-30 րոպե: Պատրաստ լինելուց հետո դեռ 15 րոպե թողնել ջեռոցում, որպեսզի էկլերները չիջնեն:
3.Սերուցքը և շաքարի փոշին հարել իրար հետ, ավելացնել լիմոնի հյութը և կաթնաշոռը: Հարել մինչև պատրաստ լինելը:
4.Պատրաստի էկլերների վրա ներքևի հատվածում անցք բացել և խոհարարական ներարկիչով կրեմ լցնել: Կարելի է նույն գործողությունը անել նաև խոհարարական պարկով կամ էլ գդալով: Զարդարել շաքարի փոշիով:
Բարի ախորժակ